Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբՄադրիդ քաղաքից: Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով: Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին: Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 32 հաղթանակ, 19Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասնմեկ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ:
Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեումարզադաշտում 1947 թվականից: 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով: Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ՝ Չեմպիոնների Լիգա տասը գավաթներով և ՈՒԵՖԱ-ի երկու գավաթներով:
Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€ 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր:[1][2]
Վաղ տարիներ (1897-1945)
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիսԻսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է Ատլետիկ Բիլբաոյին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905 - 1908 թթ. Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928թվականին, թիմը երկու տարի անընդմեջ՝ 1932 և 1933 թվականներին, հաղթեց Պրիմերիայում:1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն ակումբի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը: Երեք տարի հետո 1905 թվականին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին Իսպանիայի գավաթի եզրափակչում: 1920 թվականիհունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ Ռեալ Մադրիդ:
1950-ից 1980-ական թվականներ Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որը կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առաջնություններ: Եվ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55 թթ. մրցաշրջանում: Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին: Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:
1980-1990-ական թվականներ
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագուներին պահանջվեց սպասել 20 տարի, երբ գլխավորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986 թվականներ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով ակումբ հրավիրեցՌոբերտո Կառլոսին, Զեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերրոյի, Ֆերնանդո Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզչի՝ գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորությամբ 1997-1998 մրցաշրջանում հաղթող ճանաչվեցինՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար ամիսը: Լոս Գալակտիկոսը և Ռամոն Կալդրունի նախագահ դառնալը
Հիդինգի հեռանալուց հետո թիմն սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հաջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 միլիոն եվրոյով: Մեկ տարի անց ակումբ եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով՝ 75 միլիոն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004 թ-ին՝ Օուենը: Այդպիսով 2004/05 թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին՝ Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998), Լուիշ Ֆիգու (2000), Մայքլ Օուեն (2001 թ.): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:
Պերեսի երկրորդ և Մոուրինյոյի ժամանակներ (2009-2013)
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Նա թիմ հրավիրեց Պրեդրագ Միատովիչին, որն էլ նշանակվեց սպորտային տնօրեն, նա մնաց մինչև 2009 թվականը: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանԿրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց: Սակայն թիմը հաղթեց 2007 թվականին Լա Լիգան: Իսկ 2008 -ին արքայական ակումբը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացանՌոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում:
2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում:[3][4] Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստեղծումը: Առաջին քայլը, որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից»բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 միլիոն եվրոյով,[5] իսկ հետո գնեց մեկ այլ ոսկե գնդակի դափնեկրի՝ Կրիշտիանու Ռոնալդույին Մանչեսթեր Յունայթեդից ռեկորդային £80 միլիոնով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 միլիոն եվրո), Արբելոան և Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլից», համապատասխանաբար 4 և 30 միլիոն եվրո), Բենզեման (Լիոնից 35 միլիոն եվրո): Չնայած այդ ձեռքբերումներին՝ ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչիից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»:
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:[6][7] Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 միլիոն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, իսպանացիներ Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ Մեսուտ Օզիլը և Սամի Խեդիրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալեսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»:
Լա Լիգայի 2011-12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը հաղթեց լիգան՝ 32-րդ անգամ նվաճելով տիտղոսը և դառնալով ռեկորդակիր Լա Լիգայի բոլոր ժամանակների պատմության մեջ՝ մրցաշրջանը ավարտելով ռեկորդային 100 միավորով, խփեց ռեկորդային 121 գոլ և խփած բաց թողած գոլերով ստացավ +89 ցուցանիշը, և ևս մեկ ռեկորդ 16 անգամ հյուրընկալվելիս հաղթանակ և ընդանուր 32 հաղթանակ Լա Լիգայում:[8] Նույն մրցաշրջանում, Կրիշտիանու Ռոնալդուն անցավ 100 գոլի սահմանը իսպանական լիգաներում:[9][10] Իսկ երբ Ռոնալդուն անցավ 101 գոլի սահմանները՝ 92 խաղում, նա անցավ լեգենդարՖերենց Պուշկաշի արդյունքը, որը սահմանել էր 100 գոլ 105 խաղում: 2012-2013 խաղաշրջանում թիմին են միացել Մայքլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը: Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայքլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել էԼոնդոնի Չելսիից: Սակայն դա էլ չօգնեց, որպեսզի նվաճեն երկրի չեմպիոնական տիտղոսը, բայց կարողացան հաղթել Սուպերգավաթը: Իսկ Իսպանիայի գավաթում մեկ քայլ էր բաժանում գավաթը նվաճելուց, սակայն ավելացրած ժամանակում պարտվեցին Ատլետիկո Մադրիդին 2-1 հաշվով (վերջին անգամԱտլետները Ռեալին հաղթել էին 14-տարի առաջ), Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր մրցաշրջանի վերջում Մոուրինյոյի հրաժարակնի մասին:[11][12]Մոուրինյոն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չելսի ակումբ, այդ թիմը մարզել էր նաև 2004-ից 2007 թվականներին:
Անչելոտտիի ժամանակներ (2013-2015)
2013 թվականի հունիսի 25-ին, Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր:[13][14] Օրեր անց նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց, որ Զինեդին Զիդանը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները[15]Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ: Նախ, թիմին միացավ Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ Մեզութ Օզիլը՝ 47 միլիոն € դիմաց տեղափոխվելով Արսենալ,2014 թվականին թիմից հեռացանԱնխել Դի Մարիան (59.7միլիոն ֆունտ) և Խավի Ալոնսոն (10.000.000 եվրո) : Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղան մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները: Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով Բարսելոնային: 2014 թվականի մայիսի 24-ին, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռեալը հանդիպեց Ատլետիկո Մադրիդի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով: Շատ անհանգիստ խաղ էր 36-րդ րոպեին Դիեգո Գոդինը առաջ է մղում Ատլետիկո Մադրիդին:Մինչև 94-րդ րոպեն Մադրիդցիները չէին կարողանում գոլ խփել:94-րդ րոպեին Սերխիո Ռամոսը Լուկա Մոդրիչի անկյունայինից փոխանցումից հետո գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը: ԵՎ դրանից հետո գոլի հեղինակ դարձան Մարսելոն, Գարեթ Բեյլը, և Կրիշտիանու Ռոնալդուն: Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներորդն էր (La Décima):
Ռաֆայել Բենիտես
Կառլո Անչելոտտին չկարողացավ որևէ առաջնությունում հաղթել և այդ իսկ պատճառով նրան ազատեցին իր պաշտոնից: Դոնի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակեցին Ռաֆայել Բենիտեսին:Այդ ժամանակ թմից հեռանում է Մադրիդի Սուրբը՝ Իկեր Կասիլյասը և պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն: Բայց Բենիտեսը լավ տարբերակ չէր Ռեալ Մադրիդի համար: Բենիտեսի գլխավորությամբ Ռեալ Մադրիդը չի կարողանում հաղթել Լա Լիգայի նորեկ Խիխոնի Սպորդինգին: Ծանր պարտություն է կրում գլխավոր հակառակորդ Բարսելոնայից (4-0): Չեն կարողանում հաղթել նաև Ատլետիկո Մադրիդին, Վիլյառեալին, Վալենսիային և Սևիլյային: ԵՎ 2016 թվականի Հունվարի 4-ին Բենիտեսին ազատում են իր գլխավորած պաշտոնից և Բենիտեսի փոխարեն որպես գլխավոր մարզիչ են նշանակում լեգենդար Զինեդին Զիդանին:
Զինեդին Զիդան
Զինեդին Զիդանը դարձավ Ռեալի մարզիչ 2016 թվականի հունվարի 5-ից: Մի հետաքրքիր պատմական ակնարկ կա Զիդանի մասին: Զիդանը Ռեալի կազմում որպես ֆուտբոլիստ՝ իր առաջին հանդիպումը անցկացրել էր Դեպորտիվոյի դեմ, որպես մարզիչ նույնպես Դեպորտիվոյի դեմ (5-0):Որպես ֆուտբոլիստ Ռեալի կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում առաջին հանդիպումը եղել է Ռոմայի դեմ, որպես մարզիչ նույնպես՝ Ռոմայի դեմ: Իր առաջին Էլ Կլասիկո-յի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել:Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ:Զինեդին Զիդանը դարձավ Բերնդ Շուստերից հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և Ռաֆայել Բենիտեսի սխալները թույլ տալու մտադրություն չունի: Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Կազեմիրոյին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ: Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը: Մարտավարությունը փոխվեց, երբ Կեյլոր Նավասի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին Նեյմարն ու Լուիս Սուարեսը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից: Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել:ԵՎ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով: [16]: