Այսօր: 29.06.2025 | Մուտք | Գրանցվել
Մադրիդյան Դերբի
Մադրիդյան Դերբի
Իսպանիայում չկա որևէ մեկը, ում չհետաքրքիր Մադրիդիյան երկու գլխավոր ակումբների ` «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» հակամարտությունը: Այս երկու գլխավոր ակումբների հետ հանդիպումներում, երկրպագուները բաժանվում են 2 խմբի, և այս դիմակայությունը էլ ավելի է հետաքրքրացնում դիմակայությունը:

Այդ երկու գերհզոր ակումբները, կարող են իրար դեմ մրցել տարբեր առաջնություններում ` Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և Չեմպիոնների լիգա, սակայն վերջին տարիներին, այս երկու թիմերը հիմնականում հանդիպում են Լա Լիգայի, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկություններում:

Այսերկու թիմերի պատմությունը շատ հետաքրքիր է: Այս թիմերի պատմության հիմնական հետաքրքությունը կայանում է նրանում, որ նրանք թշնամի ակումբներ են, և նրանց ֆուտբոլային խաղադաշտում բախվելը շատ բան է նշանակում: Բացի դրանից, այս երկու թիմերը պայքարում են Մադրիդի մայրաքաղաքի առաջին ակումբ կոչվելու համար:

Այս երկու ակումբները Լա Լիգայում մրցում են հարյուր տարուց ավել: Այս հակամարտությունը Լա Լիգայի առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկն է: El derbi Madrileno-ում ահռելի առավելություն ունի «Ռեալը», սակայն այդ առավելության սկիզբը դրվել է հեռավոր ` 1970 թվականին, երբ այդ ժամանակվա «Ռեալին», ոչ մի ակումբ չէր կարող կանգնեցնել:

Իսպանիայի գավաթում, «Ռեալը» կրկին առաջ է հաղթանակների թվով, սակայն դա ահռելի կոչելը չափազանց սխալ կլինի ` 11 հաղթանակ, 16 ոչ-ոքի և 8 պարտություն, ահա «Ռեալի» արդյունքները Իսպանիայի գավաթի մրցաշարում ` «Ատլետիկո Մադրիդի» հետ կայացած հանդիպումներում:

Այս թիմերի առաջին խաղը Իսպանիայի գավաթում եղել է 1928 թվականի հունվարի 5-ին, երբ "Արքայական" ակումբը հաղթեց նվազագույն 1:0 հաշվով:

Իսպանիայի գավաթի եզրափակիչներում, թիմերը հանդիպել են չորս անգամ, «Ատլետիկոն» երեք անգամ է կարողացել հաղթել «Ռեալին» ` Իսպանիայի գավաթի եզրափակիչներում, իսկ «Ռեալը» ընդամենը մեկ անգամ:

Մինչ Մադրիդյան դերբիի սկսվելը, «Ատլետիկոյի ֆուտբոլիստները մամլո-ասուլիսի ժամանակ կրկնում են, որ սա «Ռեալի վերջին հաղթանակն է, սակայն նրանք գրեթե միշտ սխալվում են: Ամեն Մադրիդիյան դերբին հաղթելով, վերջին տարիներին «Ռեալը» այդքան էլ չի կարևորում «Ատլետիկոյի հետ հանդիպումները, քանի որ «Ռեալին» ` Մադրիդ քաղաքում ճանաչում են, որպես առաջին թիմ, իսկ «Ատլետիկոյին» ` երկրորդ:

«Ռեալը» ամեն անգամ հաղթելով «Ատլետիկոյին», այդ անպարտելության հանդիպումների շարքը հասցել է 11 տարի: Օրինակ, Լա Լիգայի առաջնությունում, մենք կարող ենք տեսնել երկու շատ գեղեցիկ հանդիպում, որն ավարտվում է «Ռեալի» հաղթանակներով: Վերջին հաղթանակը, որը «Ռեալը» գրանցել է «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ, եղել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին, երբ "Արքայական" ակումբը 0:1 զիճելով մրցակցին, կարողացավ բարոյական կամք դրսևորել և առավելության հասնել 4:1 հաշվով:

106 տարվա ընթացքում 23 ֆուտբոլիստ է  «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: Վերջին ֆուտբոլիստը, ով տեղափոխվել է Գալակտիկոսների թիմ, եղել է Խուրադոն, իսկ առաջին ֆուտբոլիստը եղել է Արանգան: Խուրադոն, ով «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»«Ատլետիկոյի» երկրպագուները այս տեղափոխությունը դիտեցին, որպես դավաճանություն:

Նաև պետք է նշեմ, որ ուղիղ տրանսֆեր ` «Ռեալ Մադրիդից» - «Ատլետիկո Մադրիդ» չի եղել: Եղել է «Ռեալ Մադրիդից» - «Վալյադոլիդ», այնուհետև «Ատլետիկո Մադրիդ»: Ադ ֆուտբոլիստի անունը ` Գարսիա Կալիվո է, ով հանդես գալով "Արքայական" ակումբի պատանեկան թիմերից մեկում, որոշեց 2011 թվականին հեռանալ Մադրիդից ` տեղափոխվելով «Վալյադոլիդ»: Գարսիան «Վալյադոլիդի» ավագն էր համարվում, նաև առաջատարը, սակայն նա որոշեց լքել Սեգունդան, և վերադառնալ Մադրիդ, բաց ոչ «Ռեալ Մադրիդ», այլ «Ատլետիկո Մադրիդ»:

Նշենք, նաև որ Լուիս Արագոսները մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն նա չհամաձայնվեց տեղափոխվել «Ատլետիկոյի գլխավոր հակառակորդ ` «Ռեալ Մադրիդի» առաջին կազմ: Այդ արարքով դարձավ «Ատլետիկոյի» լեգենդներից մեկը, և' որպես ֆուտբոլիստ և' որպես մարզիչ:

Եթե նայենք աշխարհագրական քարտեզին, ապա չենք գտնի, որևէ ֆուտբոլիստի անուն, ով «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»

Ի վերջո, պետք է ասեմ, որ եղել են շատ ֆուտբոլիստներ, ով գնացել են հակառակ ուղղությամբ ` «Ատլետիկո Մադրիդից» - «Ռեալ Մադրիդ»: Վերջին տրանսֆերը, որը կարող էր լինել «Ատլետիկո Մադրիդից» դեպի «Ռեալ Մադրիդ», եղել է 2011 թվականին, երբ Սերխիո Ագուերոն աձնական պայմանագրի շուրջ համաձայնության գալով Ֆլորենտինո Պերեսի հետ, «Ատլետիկոյի» ղեկավարները կտրականապես մերժեցին այդ տրանսֆերը ` Ագուերոյին վաճառելով «Մանչեսթեր Սիթիին»:

                     
             Տրանֆերային տեղափոխություններ ` «Ատլոտիկո Մադրիդից» - «Ռեալ Մադրիդ»
 
                                                        1903/04 ................................................Առանգա
                                                            
                                          1914/15 .......................................... Խուանտորենա

                                          1915/16 ................................................. Կարսեռ

                                          1916/17 ................................................ Գոռնար

                                          1920/21 .......................................... Սանսիենա

                                          1920/21 ............................................ Բեռնաբեու

                                          1923/24 ............................................. Մենոտտի

                                          1926/27 ................................................ Մեդինա
 
                                          1928/29 ............................................. Մարտինես

                                          1930/31 ............................................. Մորալեխա

                                          1931/32 .............................................. Մոուրինիո

                                          1932/33 ............................................... Պաչեխո

                                          1932/33 ................................................... Ռուբիո

                                          1932/33 ........................................ Վալդերրամա

                                          1933/34 ................................................ Գոմես
 
                                          1933/34 .............................................. Օրդոնիեց

                                          1955/56 ................................................... Պասոս

                                          1964/65 .................................................. Գրոսսո

                                          1990/91 ........................................Բեռնդ Շուստեր

                                          1991/92 ................................................. Լոսադա

                                          1996/97 .............................................. Էսնայիդեր

                                           2003/04 ............................................... Ռոդրիգո

                                           2005/07 ................................................. Խուրադո
Դիտումներ: 359 | Ավելացրեց: AsSo1998 | Կարգավիճակը: 5.0/2 

Մեկնաբանությունները
avatar
Հաջորդ խաղ
Սանտիագո Բեռնաբեու
Ընկերական հանդիպում
28.07.2016
-
Ռեալ Մադրիդ   ՊՍԺ
Նախորդ խաղ
Սան Սիրո
ՉԼ, եզրափակիչ
28.05.16, 22:45(Երև. ժամ.)
1 - 1
Ռեալ Մադրիդ   Ատլետիկո Մադրիդ
Խաղի հերոս

Սերխիո Ռամոս
Ռեալ Մադրիդ - Ատլ. Մադրիդ՝ 1 - 1
Լա Լիգա
Տ Թիմեր Խ Գոլեր Մ
1 Բարսելոնա 38 112 : 29 91
2 Ռեալ Մադրիդ 38 110 : 34 90
3 Ատ. Մադրիդ 38 63 : 18 88
4 Վիլյառեալ 38 44 : 35 64
5 Ատ. Բիլբաո 38 58: 45 62
6 Սելտա 38 51 : 59 60
7 Սևիլիա 38 51 : 50 52
8 Մալագա 38 38 : 35 48
9 Ռեալ Սոսյեդադ 38 45 : 48 48
10 Բետիս 38 34 : 52 45
Պիչիչի
Տ Ֆուտբոլիստ Գ
1 Սուարես
Բարսելոնա
40
2 Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
35
3 Մեսսի
Բարսելոնա
26
4 Բենզեմա
Ռեալ Մադրիդ
24
5 Նեյմար
Բարսելոնա
24
Հարցումներ
Ինչ կցանկանաք լինի մեր կայքի անունը
Բոլոր պատասխանները: 11
Մենք Facebook-ում
Տեսանյութեր
Գարեթ Բեյլի ԹՈՓ-10 գոլերը տւոգանային հարվածից Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները ԵՎՐՈ2016-ումնԿրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի ● Լավ ընկերներ
     
     www.ArmRealMadrid.Do.Am | Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2012 - 2016 ©
     Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը` www.ArmRealMadrid.Do.Am-ին պարտադիր է:
     Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի ֆան կայք