Այսօր: 29.06.2025 | Մուտք | Գրանցվել
«Մադրիդ» vs «Կատալոնիա»
«Մադրիդ» vs «Կատալոնիա»
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» դիմակայությունը դարձել է աշխարհի ամենասպասված ու գովազդված ֆուտբոլային դերբիներից մեկը: Երկու տարբեր ազգերի և մշակույթների երբեմն թշնամանքի հասնող դիմակայությունը ֆուտբոլային հանդիպմանը հաղորդել է ազգայնական և ինքնուրույն հաստատման նշանակություն:

Թշնամանքի ակունքները սկսվում են անցած դարի առաջին կեսից, երբ քաղաքացիական պատերազմի արդյունքում Իսպանիայում հաստատվեց Ֆրանկոյի բռնապետությունը: Ֆրանկոյի առաջին զոհը հենց Կատալոնիան էր, որը միշտ համարում էր իրեն Իսպանիայից անկախ:

Հիտլերի հետ պայմանագրի շնորհիվ Ֆրանկոն խուսափեց Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց, իսկ դրա ավարտից հետո հաղթանակած դաշնակիցների բարեհաճությունը ստացավ եւ պահպանեց իշխանությունը հակակոմունիստական քաղաքականության համար ու նաեւ այն պատճառով, որ պատերազմի տարիներին ծածուկ թույլ էր տալիս հրեաների ներգաղթը Իսպանիա ու չնայած Հիտլերի ճնշմանը չէր ընդունել հակահրեական օրենսդրություն:

Ֆրանկոն վերացրեց կատալոնյան ինքնավարությունը եւ արգելեց կատալոներենը: Նա այրում էր կատալոնյան դրոշները եւ սպանում կատալոնացի առաջնորդներին: Միակ բանը, որ նա չէր կարող վերացնել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն էր: Ֆրանկոյի իշխանության տարիներին "Կամպ Նոու" ստադիոնը միակ վայրն էր, որտեղ կատալոնացիները կարող էին բացահայտ ծածանել կատալոնյան դրոշներ եւ խոսել կատալոներեն:

Ֆրանկոն պաշտում էր «Ռեալը», նա անգիր գիտեր թիմի կազմը եւ գոլերի րոպեները: Այդ պատճառով կատալոնացիները չէին կարող չատել "Արքայական" ակումբը:

«Ռեալի» երկրպագուները ատում էին կատալոնացիներին ահաբեկչական գործողությունների եւ Իսպանիան ատելու համար: Ատելությունը փոխանցվեց նաեւ ֆուտբոլային խաղադաշտ: «Ռեալին» հաղթելը հավասարազոր է Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի:

Հենց այդ պատճառով իսպանական մի սուպերակումբից ֆուտբոլիստի ուղղակի տեղափոխությունը մյուս սուպերակումբ համարժեք է աններելի դավաճանության: Ընդամենը չորս հայտնի ֆուտբոլիստ է համարձակվել ուղղակիորեն տեղափոխվել հակառակորդի ճամբար: Նրանք են Բերնդ Շուստերը, Միքայել Լաուդրուպը, Լուիս Էնրիկեն եւ Լուիշ Ֆիգուն:

Դավաճանությունը հատկապես թշնամաբար է ընդունվում «Բարսելոնայում»: Պորտուգալացի Լուիշ Ֆիգուի «Ռեալ» տեղափոխվելուց հետո առաջին խաղը "Կամպ Նոու" ստադիոնում ֆուտբոլային պատմությունից երբեք չի ջնջվի: Ֆուտբոլասերները Ֆիգուի վրա նույնիսկ խոզի գլուխ նետեցին: Այդ տեսարանը մոռանալ հնարավոր չէ:

2001-2002 մրցաշրջանում ակումբների դիմակայությունը Իսպանիայից տեղափոխվեց եվրոպական ասպարեզ: «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Դրանից առաջ թիմերը Չեմպիոնների լիգայում հանդիպել էին նաեւ հեռավոր 1959-1960 մրցաշրջանում: Այն ժամանակ երկու խաղում էլ 3:1 հաշվով հաղթեց «Ռեալը»: «Բարսելոնայում» կայացած խաղի ժամանակ գրանցվեց կատալոնյան ակումբի ռեկորդը: Խաղին ներկա էր 130 հազար ֆուտբոլասեր: 

21-րդ դարում դարձյալ մերձֆուտբոլային իրադարձություններն ավելի աղմկոտ էին, քան խաղայինը: "Կամպ Նոու" ստադիոնում ծածանվեց պաշտամունքային դարձած -Կատալոնիան Իսպանիա չէ- գրությունը, իսկ Մադրիդում կայացած խաղից առաջ "Սանտյագո Բերնաբեո" ստադիոնի մոտ ավտոմեքենաներ պայթեցվեցին: Այդ տարիները «Ռեալի» աստղային ժամականերն էին: Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ` Զինեդին Զիդանն ու ընկերները չտեսնված խաղ էին ցուցադրում եւ «Բարսելոնային հաղթեցին հենց "Կամպ Նոուում": 

Միեւնույն ժամանակ այս դիմակայությունում հարգում են թշնամուն եւ գնահատում են գեղեցկությունը: 2005թ. նոյեմբերի 19-ին "Սանտյագո Բերնաբեու" ստադիոնը թերեւս առաջին անգամ պատմության մեջ ծափահարում էր մրցակցին: Այդ պատվին արժանացավ Ռոնալդինյոն, որը երկու անգամ գրավեց «Ռեալի» դարպասը: Բրազիլացին անցկացրեց կարիերայի լավագույն հանդիպումը: «Բարսելոնան» հաղթեց 3:0 հաշվով: 

«Բարսելոնան ու «Ռեալը» համաշխարհային աստղերի երազանքն են, ակումբներն էլ ոչ մի միջոց չեն խնայում այդ հարցում միմյանցից առաջ անցնելու համար: Ֆլորենտինո Պերեսի գալակտիկոսը հսկայական նախապատմություն ունի: Ակումբների նախագահների ընտրարշավը կառուցվում է հենց այս կամ այն աստղին գնելու խոստման վրա: Այդ ամենը սկսվել է դեռեւս «Ռեալի» լեգենդար նախագահ "Սանտյագո Բերնաբեուի" տարիներից: Այն ժամանակ երկու ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվեց արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոն, որը խաղում էր Կոլումբիայի Միլյոնարիոս ակումբում: Դի Ստեֆանոն բաժին հասավ «Ռեալին» եւ դարձավ այդ ակումբի իսկական լեգենդը եւ խորհդանիշը:

Այս տարի դարձյալ սուպերկլասիկոյում կլինի վառ անհատականությունների դիմակայություն: Քրիշտիանու Ռոնալդու vs Լիոնել Մեսի: Անցած տարվա երկու խաղում էլ հաղթեց «Բարսելոնան»: Մադրիդում Մեսին խփեց հաղթական գնդակը: Սակայն Ռոնալդուի եւ Մեսիի դիմակայությունը սկսվել է դեռեւս պորտուգալացու «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարիներից: 2008-ին անգլիացիները «Բարսելոնային» թույլ չտվեցին մտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Մեսին այդ խաղերում իր ստվերի նման էր խաղում, իսկ Ռոնալդուն գերազանց մարզավիճակում էր: Մեկ տարի անց արգենտինացին հասավ ռեվանշի` արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խփելով գոլերից մեկը, իսկ Ռոնալդուն չէր երեւում խաղադաշտում:

Անցած մրցաշրջանում եւս առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին: Մեկ տարի անց «Ռեալում» հսկայական փոփոխություն է եղել: Եվ այդ փոփոխությունը կապված է մի մարդու հետ: "Արքայական" ակումբ է եկել Ժոզե Մոուրինյոն, որը դեռ ոչ մի թիմի առանց տիտղոսի չի թողել: Մոուրինյոյի գլխավորութամբ Միլանի «Ինտերը» տասնամյակների դադարից հետո դարձյալ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Կիսաեզրափակիչում Մոուրինյոյի Ինտերը հաղթահարեց Գվարդիոլայի «Բարսելոնայի» արգելքը:

Երկու մարզիչների դիմակայությունն այս տարվա սուպերկլասիկոյի մյուս չափազանց հետաքրքիր կողմն է, քանի որ իրարից ավելի տարբեր մարզիչներ գտնել հնարավոր չէ: Ժոզե Մոուրինյոյի առաջին սուպերկլասիկոն չի կարող շարքային իրադարձություն լինել:

Մոուրինյոն որպես խաղացող հայտնի չի եղել, ի տարբերություն Գվարդիոլայի, որը 1990-ականների առաջին կեսի Կրոյֆի բարսելոնյան Դրիմ թիմի առանցքային դեմքերից էր:

Մոուրինյոն որպես գլխավոր մարզիչ աշխատել է Պորտուգալիայում, Անգլիայում եւ Իտալիայում: Երեք երկրներում էլ միայն տրիումֆ է ունեցել եւ դարձել է երկրպագուների կուռքը: Գվարդիոլան «Բարսելոնայից» դուրս ոչ մեկին հետաքրքիր չէ:

Շատերի կարծիքով Գվարդիոլան չի կարողանում հեղինակություն լինել բարդ բնավորությամբ աստղային անհատականությունների համար: Գվարդիոլայի օրոք թիմը լքեց կամերունցի Սամուել Էտո`Օ-ն: Գվարդիոլան նրա հետ լեզու չգտավ, իսկ Ինտերում նա Մոուրինյոյի գլխավորությամբ փայլուն մրցաշրջան անցկացրեց: 

Էտո`Օ-ի փոխարեն «Բարսելոնա» տեղափոխվեց բարդ բնավորություն ունեցող եւս մեկ ֆուտբոլիստ` Զլատան Իբրահիմովիչը ու մրցաշրջանի ավարտին դարձյալ լքեց թիմը` լեզու չգտնելով Գվարդիոլայի հետ:

Մոուրինյոն լեզու է գտնում բոլորի հետ: Ոչ միայն լեզու է գտնում, այլեւ դառնում է նրանց համար հեղինակություն: «Չելսիում», «Ինտերում», այժմ էլ «Ռեալում» նրա մասին բոլոր աստղերը հիացմունքով են արտահայտվում: Իսկ ոմանք հրաժեշտի ժամանակ նույնիսկ արտասվում են: Ֆուտբոլային խուլիգան Մարկո Մատերացիին հազվադեպ կարելի է հուզված տեսնել:

Պետք է նշել, որ Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայի սկզբում աշխատել է նաեւ «Բարսելոնայում»: Նա եղել է Բոբի Ռոբսոնի, այնուհետեւ Լուի վան Գալի օգնականը: Սուպերկլասիկոյի պատմությունը «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» դիմակայությունը դարձրել է աշխարհի ամենասպասված ու գովազդված ֆուտբոլային իրադարձություններից մեկը: Երկու տարբեր ազգերի եւ մշակույթների երբեմն թշնամանքի հասնող հակադրությունը ֆուտբոլային հանդիպմանը հաղորդել է ազգայնական եւ ինքնության հաստատման նշանակություն:

Թշնամանքի ակունքները սկսվում են անցած դարի առաջին կեսից, երբ քաղաքացիական պատերազմի արդյունքում Իսպանիայում հաստատվեց Ֆրանկոյի բռնապետությունը: Ֆրանկոյի առաջին զոհը հենց Կատալոնիան էր, որը միշտ համարում էր իրեն Իսպանիայից անկախ:
Դիտումներ: 485 | Ավելացրեց: AsSo1998 | Կարգավիճակը: 0.0/0 

Մեկնաբանությունները
avatar
Հաջորդ խաղ
Սանտիագո Բեռնաբեու
Ընկերական հանդիպում
28.07.2016
-
Ռեալ Մադրիդ   ՊՍԺ
Նախորդ խաղ
Սան Սիրո
ՉԼ, եզրափակիչ
28.05.16, 22:45(Երև. ժամ.)
1 - 1
Ռեալ Մադրիդ   Ատլետիկո Մադրիդ
Խաղի հերոս

Սերխիո Ռամոս
Ռեալ Մադրիդ - Ատլ. Մադրիդ՝ 1 - 1
Լա Լիգա
Տ Թիմեր Խ Գոլեր Մ
1 Բարսելոնա 38 112 : 29 91
2 Ռեալ Մադրիդ 38 110 : 34 90
3 Ատ. Մադրիդ 38 63 : 18 88
4 Վիլյառեալ 38 44 : 35 64
5 Ատ. Բիլբաո 38 58: 45 62
6 Սելտա 38 51 : 59 60
7 Սևիլիա 38 51 : 50 52
8 Մալագա 38 38 : 35 48
9 Ռեալ Սոսյեդադ 38 45 : 48 48
10 Բետիս 38 34 : 52 45
Պիչիչի
Տ Ֆուտբոլիստ Գ
1 Սուարես
Բարսելոնա
40
2 Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
35
3 Մեսսի
Բարսելոնա
26
4 Բենզեմա
Ռեալ Մադրիդ
24
5 Նեյմար
Բարսելոնա
24
Հարցումներ
Ինչ կցանկանաք լինի մեր կայքի անունը
Բոլոր պատասխանները: 11
Մենք Facebook-ում
Տեսանյութեր
Գարեթ Բեյլի ԹՈՓ-10 գոլերը տւոգանային հարվածից Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները ԵՎՐՈ2016-ումնԿրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի ● Լավ ընկերներ
     
     www.ArmRealMadrid.Do.Am | Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2012 - 2016 ©
     Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը` www.ArmRealMadrid.Do.Am-ին պարտադիր է:
     Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի ֆան կայք