Այսօր: 28.06.2025 | Մուտք | Գրանցվել
Լեգենդ։ Դոն Սանտյագո Բեռնաբեու դե Յեստե
Լեգենդ։ Դոն Սանտյագո Բեռնաբեու դե Յեստե Մարդ, ով բարձրացրել է Մադրիդի «Ռեալ»֊ը համաշխարհային ֆուտբոլի Օլիմպոսի գագաթին և ընդմիշտ գրանցել իր անունը ոչ միայն ակումբի, այլև ողջ ֆուտբոլի պատմության մեջ։ Մարդ, ով նվիրել է «Մադրիդ»֊ին իր ամբողջ գիտակցական կյանքը նախ որպես ֆուտբոլիստ, և ավելի ուշ` նախագահ։ Մարդ, ով թիմ էր բերել Դի Ստեֆանոյին, Պուշկաշին, Խենտոյին, Մունյոսին և այլոց։ Դոն Սանտյագո Բեռնաբեու դե Յեստե. մարդ-լեգենդ։

Պատանեկությունը

Սանտյագո Բետնաբեու դե Յեստեն ծնվել է 1895 թ.-ի հունիսի 8 ին Ալմանսում, վալենսիացի իրավաբան Խոսե Բեռնաբեու Իբանյեսի և սենյորա Անտոնիա դե Յեստե Նունյեսի ընտանիքում։ Վաղ հասակում իր քրոջ և երեք եղբայրների հետ (Իզաբել, Խոսե, Անտոնիո, Մարսելո) տեղափոխվել է Մադրիդ։ Իսպանիայի մայրաքաղաք ժամանելուն պես Սանտյագոն ընդունվել է Ավգուստին Սան Լոռենցո քոլեջը` Էսկուրիալում, որտեղ սկսել է սովորել իրավունք ու խաղալ ֆուտբոլ, քանի որ, ինչպե ինքն էր ասում, «Դա միակ ելքն էր բակում չմրսելու համար»։ Նա սիրում էր հանդես գալ որպես դարպասապահ, սակայն եղբայրները ստիպեցին նրան խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Ստանալով միջնակարգ կրթություն, երիտասարդ Սանտյագոն ընդունվեց Մադրիդի Կարդինալ Սինսերոս ինստիտուտը, որտեղ և ստացավ բակալավրի աստիճան։ 1909 թվականին, 14 տարեկան հասակում իրականացավ նրա` «Մադրիդի» կազմում խաղալու երազանքը, իհարկե, մանկապատանեկան թիմում։ Ֆուտբոլի հանդեպ ունեցած սիրո դրսևորումներից մեկը 1912 թվականի դեպքն էր, երբ իր ընտանիքը տարածք էր վարձակալել Օ’Դոննելլ փողոցում։ Սանտյագոն մադրիդցի կամավորականներից մեկն էր, որոնք ամեն երեկո գալիս էին այնտեղ խաղադաշտի խոտածածկն ուղղելու և բարեկարգելու համար։ Դոն Պեդրո Պարեխասը սեփական գրպանից վճարել էր փայտե դարպասների համար, իսկ Սանտյագոն ներկել էր դրանք և դաշտի սահմանները։ 17 տարեկան հասակում, 1912/13 մրցաշրջանի ավարտից հետո, նա տեղափոխվեց «Մադրիդի» առաջին թիմ, որտեղ հանդես եկավ հարձակվողի դիրքում մինչև 1928 թվականը` հաղթելով Իսպանիայի գավաթում և 9 տարածաշրջանային գավաթներում։

Ինստիտուտից հետո Սանտյագոն Մադրիդի Կենտրոնական Համալսարանում սովորեց իրավագիտություն և ստացավ դատապաշտպանի, իրավագետի աստիճան։ Չնայած նրան, որ դարասկզբում Բեռնաբեուն համավում էր «Մադրիդ»֊ի ամենահարգարժան խաղացողներից մեկը, այնուամենայնիվ, նա այդպես էլ ոչ մի խաղ չխաղաց Իսպանիայի հավաքականի կազմում։ Մեկ անգամ հրավիրվելով հավաքական, նա դուրս մնաց հայտացուցակից` հավաքականի խաղացողների ընտրման համակարգը հրապարակայնորեն քննադատելու համար։

1928 թվականին, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, առաջին թիմում անց կացրած 15 տարիներից հետո, նա դարձավ թիմի լիազոր ներկայացուցիչը։ Այնուհետև հայտնվեց ակումբի գրասենյակներում`կատարելով տեխնիկական կառավարչի պաշտոնի պարտականությունները։ Մեկ տարի անց հայտնվեց տնօրինությունում։ Մինչև 1935 թվականը Բեռնաբեուն զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Մադրիդում». Մարզչի օգնական, մարզիչ, թիմի վստահված անձ և տնօրեն։

Հանրապետություն և քաղաքացիական պատերազմ

1936-39 թվականների իսպանական քաղաքացիական պատերազմը մեծապես հարվածեց իսպանական ֆուտբոլին։ Պատերազմի ընթացքում վերացվեցին Իսպանիայի Առաջնությունը և դրան ուղեկցող բոլոր այլ պաշտոնական մրցաշարերը։ Բեռնաբեուն, CEDA-ի (անկախ Իսպանական կոնֆեդերացիա) կողմնակից էր, ինչի պատճառով հայտնվել էր այն մարդկանց սև ցուցակում, ում պատրաստվում էր ձերբակալել Կոմունիստական Կուսակցությունը, այդ պատճառով նա ստիպված էր փախչել «Ազգային գոտի» (քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսպանիայի ողջ տարածքը բաժանված էր գոտիների, որոնք վերահսկվում էին հանրապետականների և ազգայնականների կողմից)։ Հայտնվելով իր համար անվտանգ վայրում, Բեռնաբեուն գրանցվեց Ազգային Բանակում, Առագոնի ճակատի 150֊րդ ջոկատում որպես կամավոր։ Մասնակցեց «Կատալոնիա» արշավին և պարգևատրվեց «Բանակային արշավի Մեդալով»։

Պատերազմից հետո ֆուտբոլային ակումբները մեծ դժվարությամբ փորձում էին ոտքի կանգնել։ «Ռեալի» համար իրավիճակը կրիտիկական էր։ Պատերազմը քանդել էր ակումբի ողջ համակարգը։ Չկաին ո՛չ խաղացողներ, ո՛չ էլ գումար` նոր թիմ ձևավորելու համար։ Ակումբի ունեցվածքը գրեթե ամբողջովին թալանված էր (ի թիվս այլ իրերի, թալանվել էին նաև դարասկզբին հաղթած մի քանի գավաթներ), և, բացի դրանից, չկար և ոչ մի պաշտոնական օգնություն, քանի որ բանակն այն ժամանակ աջակցում էր Մադրիդի «Աթլետիկո»֊ին, անվանափոխելով այն «Աթլետիկո Ավիասիոն»։

1943 թ֊ի սեպտեմբերի 15֊ին Սանտյագո Բեռնաբեուն ընտրվեց Արքայական Ակումբի նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև մահ` 1978 թվականի հունիսի 2֊ը։

«Ռեալ Մադրիդի» նախագահ

Շուտով Սանտյագո Բեռնաբեուն սկսեց աշխատել «Նոր Չամարտին»֊ի (այն ժամանակ Եվրոպայի ամենամեծ ստադիոնի) և սպորտային քաղաքի կառուցման ուղղությամբ ,որտեղ խաղացողները կարող էին ապրել և մարզվել ամեն օր, որտեղ կարելի կլիներ զարգացնել կանտերան, իսկ ակումբի անդամները կկարողանային վայելել նոր համակարգը։ Ռայմունդո Սապորտայի` իր «աջ ձեռքի» հետ միասին Բեռնաբեուն ակումբ բերեց սպորտի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բասկետբոլը, հանդբոլը, վոլեյբոլը, թենիսն ու մարմնամարզությունը։ 1947 թվականի դեկտեմբերի 14֊ին «Նոր Չամարտինի» պաշտոնական բացումը նշանավորվեց «Ռեալի» և պորտուգալական «Բելենենսեշի» միջև կայացած ընկերական խաղով, որն ավարտվեց «Ռեալի» 3֊1 հաշվով հաղթանակով։

1952 թ֊ին, ակումբի հիմնադրման 50֊ ամյակի կապակցությամբ, «Ռեալ»֊ը ընկերական խաղի հրավիրեց Բոգոտա քաղաքը ներկայացնող կոլումբիական «Միլիոնարիոս» թիմին։ Այդ խաղում Բեռնաբեուի թիմը շփոթված էր նայվում «Միլիոնարիոս»֊ի գերհարձակվողական ֆուտբոլի դեմ։ Ալֆրեդո դի Ստեֆանոյի գլխավորությամբ կոլումբիացիները զարմացրեցին ողջ հանրությանը և խաղին ներկա գտնվող Սանտյագո Բեռնաբեուին` հաղթելով «Ռեալ»֊ին իր իսկ դաշտում 4֊2 հաշվով։ Դի Ստեֆանոն թողեց անջնջելի տպավորություն` խփելով իր թիմի 4 գոլերից 2֊ը։

«Ես ուզում եմ տեսնել իմ թիմում այդ ֆուտբոլիստին, ինչքան էլ որ նա արժենա։ Այդ արգենտինացին պետք է խաղա «Ռեալ»֊ում»։ Այսպիսի խոսքեր ասաց Բեռնաբեուն իր օգնական Սապորտային։

Ավելի ուշ Դոն Սանտյագոն թիմը համալրեց «Ռեալ»֊ի ոսկե դարաշրջանի այնպիսի խաղացողներով, ինչպիսիք էին Պակո Խենտոն, Լուիս Մոլովնին, Խոսե Սանտամարիան, Միգել Մունյոսը, Ռայմոն Կոպան, Խոսեյտոն, Խոսե Հեկտոր Ռիալը և Ֆերենց Պուշկաշը։ Թիմ բերելով Դի Ստեֆանոյին, որը 5 անգամ անընդմեջ հաղթեց «Պիչիչի» մրցանակը, «Ռեալ»֊ը 3֊րդ անգամ, 21֊ամյա «երաշտից» հետո հաղթեց Իսպանիայի առաջնությունում։

1955 թվականի հունվարի 4֊ին, «Ռեալ»֊ի տնօրենների գլխավոր ժողովի ժամանակ, միաձայն որոշում կայացվեց` վերանվանել «Նոր Չամարտին» մարզադաշտը «Սանտյագո Բեռնաբեու»։ Դոն Սանտյագոն չհավանեց այդ գաղափարը։ Նա ամեն կերպ փորձում էր խուսափել փառքից, և, բացի այդ, «Չամարտին» անվանումը շատ հոգեհարազատ էր և իր կյանքի մի մասնիկն էր։

Ազգային առաջնությունն անց կացնելուց մի քանի տարի անց Բեռնաբեուն առաջարկեց ստեղծել եվրոպական մրցաշար, որտեղ համապատասխան երկրների առաջնությունների չեմպիոնները կմրցեին Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի համար։ Շատերը կարծում էին, որ դա խելագարություն է, կամ նույնիսկ հիմարություն։ Ֆրանսիական «L’Équipe» պարբերականի թղթակից Գաբրիել Անոն խրախուսեց Դոն Սանտյագոի գաղափարը։ Նա կազմակերպեց Բեռնաբեուի հանդիպումը Բեդրինյակի (Ֆրանսիացի, ում մասին քիչ բան է հայտնի մեզ) և Գուստավ Սևեսի (Հունգարացի մարզիչ, «Հունգարացի հրաշագործներ» թիմի հիմնադիր) հետ։ ՈւԵֆԱ֊ն ընդունեց այդ գաղափարն առանց ավելորդ դժվարություններ ստեղծելու և կազմակերպեց մրցաշարը։

Դոն Սանտյագոի ստեղծած թիմը, Դի Ստեֆանոյի գլխավորությամբ հաղթեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթի առաջին հինգ խաղարկություններում` գերազանցելով Հին Մայրցամաքի բոլոր ֆուտբոլային ռեկորդները և արժանանալով ողջ Եվրոպայի հիացմունքին իր խաղով։ Որոշ թիմեր, այդ թվում և Անգլիական «Լիդս Յունայթեդ»֊ը, նույնիսկ փոխեցին իրենց համազգեստը` ավելացնելով այնտեղ սպիտակ գույն` «Մադրիդ»֊ի պատվին։ «Թիմ, որը վերստեղծեց ֆուտբոլը»,֊ այսպիսի անվանում շնորհեց «Ռեալ»֊ին «L’Équipe» պարբերականը։ Բրիտանական The Times-ը գրում էր. ««Ռեալ Մադրիդը» զբոսնում է Եվրոպայով, ինչպես վիկինգներն էին ժամանակին դա անում` ավիրելով ամենն իրենց ճանապարհին»։ Այդ ժամանակից ի վեր «Ռեալ»֊ի երկրպագուները ստացան «Վիկինգներ» մականունը։

Եվրոպայի Գավաթը վեցերորդ անգամ ժամանեց Մադրիդ 1966 թվականին։ «Ռեալ»֊ը հաղթեց այն` կազմում ունենալով միայն իսպանացի ֆուտբոլիստներ։ «Ռեալ»֊ը, «Սելթիկ»֊ը և «Ստյաուա»֊ն միակ թիմերն են, որ հասել են այսպիսի հաջողության` կազմված լինելով բացառապես տեղացի ֆուտբոլիստներով, առանց լեգիոներների։ Բեռնաբեուն, ով ժամանակին հանդես էր եկել և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ, գերազանց հասկանում էր յուրաքանչյուր ֆուտբոլիստի հոգեբանությունը և կարողանում էր համախմբել խաղացողներին և երկրպագուներին։

Դոն Սանտյագոն շատ համեստ մարդ էր։ Որոշ շշուկների համաձայն` նա արգելում էր ակումբին վճարել իր` նախագահի աշխատավարձը։ Իսկ կյանքի վերջին օրերին, քաղցկեղով հիվանդ ժամանակ, նա չէր թողնում իր կնոջը ստանալ ակումբի կողմից տրվող թոշակը։ Երբ նրա տուն էին բերում թերթերը, նա անձամբ գնում և վճարում էր դրանց համար, որպեսզի ակումբը չանի դա բյուջեից։ Պաշտոնական հանդիպումների նա գնում էր այն աստիճան հին և մաշված բաճկոնով, որ ակումբի ղեկավարությունը որոշեց որպես ծննդյան նվեր նվիրել նրան նոր բաճկոն։

Չնայած ծանր հիվանդությանը, Բեռնաբեուն չէր թողնում իր պարտականությունները։ Նրա վերջին հայտնվելը մարզադաշտի օթյակում առաջացրեց անմոռանալի տեսարան, երբ 120 հազար հանդիսականներ «պայթեցրին» ստադիոնը խլացուցիչ ծափահարություններով, որտեղ ծափերը խառնվում էին արցունքների հետ մի մարդու պատվին, ով վերածել է իր սեփական երազանքը «Ռեալ»֊ի երկրպագուների երջանկության։

1978 թվականի մարտին, Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Պաբլո Պորտայի կողմից, Բեռնաբեուն ստացավ ադամանդե֊ոսկե գնդակը։

1978 թվականի ապրիլի 19֊ին, Իսպանիայի Գավաթի եզրափակչի ժամանակ, որն անցնում էր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, Իսպանիայի արքա Խուան Կառլոսը պարգևատրեց Դոն Սանտյագոին սպորտային արժանիքների համար ոսկե մեդալով։ Մեկ ամիս անց մշակույթի նախարար Պիո Կաբանիլյասը ևս շնորհեց նրան սպորտային արժանիքների ոսկե կրծքանշան։ Այս մրցանակը ստանալուց 5 օր անց Դոն Սանտյագո Բեռնաբեուն մահացավ։ Դա 1978 թվականի հունիսի 2֊ն էր։ Նրա հուղարկավորությունն անց կացվեց իր հարազատ քաղաքում, և ամբողջ Ալմանսան դուրս էր եկել փողոց` վերջին հրաժեշտը տալու համար։

«Ռեալ Մադրիդ»֊ում անց կացրած իր 35 տարիների ընթացքում Բեռնաբեուն նվաճել է բազմաթիվ տիտղոսներ։ Ընդ որում ոչ միայն ֆուտբոլային, այլև բասկետբոլային, վոլեյբոլային և այլ թիմերի հետ։ Ստորև բերված են մեծն Բեռնաբեուի ֆուտբոլային նվաճումները` նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։

16 Իսպանիայի Առաջնություն

6 Իսպանիայի (Արքայական) Գավաթ

6 Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ

1 Միջմայրցամաքային Գավաթ

2 Լատինական Գավաթ

2 Աշխարհի Փոքր Գավաթ

5 Թերեզա Էռերայի Գավաթ

5 Ռամոն Կոռանսի Գավաթ

1 Կոմպենսյոն Արենալ

1 «Ռեալ»֊ի 75֊ ամյակի Գավաթ

1 Ինմորտալ Ժերոնա

1 Մոհամմեդ V-ի Գավաթ

1 Կոմս դե Ֆանյոսի Տիտղոս

1 Սանտո Կոմպոստելանոյի Տիտղոս

1 Կոստա դել Սոլ

1 Սյուդադ դե Պալմայի Գավաթ

1 Կոլոմբինոյի Գավաթ

1 Բենիտո Վիյամարինի Գավաթ

1 Աիդ Ալ Կաբիրի Տիտղոս
Դիտումներ: 382 | Ավելացրեց: AsSo1998 | Կարգավիճակը: 0.0/0 

Մեկնաբանությունները
avatar
Հաջորդ խաղ
Սանտիագո Բեռնաբեու
Ընկերական հանդիպում
28.07.2016
-
Ռեալ Մադրիդ   ՊՍԺ
Նախորդ խաղ
Սան Սիրո
ՉԼ, եզրափակիչ
28.05.16, 22:45(Երև. ժամ.)
1 - 1
Ռեալ Մադրիդ   Ատլետիկո Մադրիդ
Խաղի հերոս

Սերխիո Ռամոս
Ռեալ Մադրիդ - Ատլ. Մադրիդ՝ 1 - 1
Լա Լիգա
Տ Թիմեր Խ Գոլեր Մ
1 Բարսելոնա 38 112 : 29 91
2 Ռեալ Մադրիդ 38 110 : 34 90
3 Ատ. Մադրիդ 38 63 : 18 88
4 Վիլյառեալ 38 44 : 35 64
5 Ատ. Բիլբաո 38 58: 45 62
6 Սելտա 38 51 : 59 60
7 Սևիլիա 38 51 : 50 52
8 Մալագա 38 38 : 35 48
9 Ռեալ Սոսյեդադ 38 45 : 48 48
10 Բետիս 38 34 : 52 45
Պիչիչի
Տ Ֆուտբոլիստ Գ
1 Սուարես
Բարսելոնա
40
2 Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
35
3 Մեսսի
Բարսելոնա
26
4 Բենզեմա
Ռեալ Մադրիդ
24
5 Նեյմար
Բարսելոնա
24
Հարցումներ
Ինչ կցանկանաք լինի մեր կայքի անունը
Բոլոր պատասխանները: 11
Մենք Facebook-ում
Տեսանյութեր
Գարեթ Բեյլի ԹՈՓ-10 գոլերը տւոգանային հարվածից Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները ԵՎՐՈ2016-ումնԿրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի ● Լավ ընկերներ
     
     www.ArmRealMadrid.Do.Am | Բոլոր իրավունքները պաշտպանված են | 2012 - 2016 ©
     Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը` www.ArmRealMadrid.Do.Am-ին պարտադիր է:
     Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի ֆան կայք